«Սասնա ծռեր» խմբավորումն առաջիկայում մամուլի ասուլիսով կամ հայտարարությամբ հանդես կգա: Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ լրագրողները ոստիկանական 4 մեքենաներով ուղևորվեցին դեպի գրավված ՊՊԾ գնդի տարածք:
Լրագրողները ԱԱԾ աշխատակիցների պահանջով ասուլիսին կմասնակցեն առանց ինտերնետ և հեռախոսային կապի միջոցների: «Սասնա ծռեր» խմբավորումն առաջիկա ասուլիսում պետք է հայտարարի իշխանություններին հանձնվելու մասին։